Օբաման անդրադարձել է այն երկրներին, որոնցում սահմանափակված է մամուլի ազատությունը
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է լրագրողների վրա հարձակումներն աշխարհի այն երկրներում, որտեղ «խիստ սահմանափակված է» մամուլի ազատությունը: Մամուլի միջազգային օրվա նախօրեին, որը տոնվում է մայիսի 3-ին, Օբաման Սպիտակ տանը ընդունել է 3 լրագրողի' վիետնամցի բլոգեր Դյեու Քեյին, ռուս ու եթովպացի լրագրողներ Ֆաթիմ Տլիսովին ու Լիլի Մենգեշին: Այս մասին հայտնում է DW-ն:
Երեքն էլ իրենց երկրներում ենթարկվել են իշխանությունների հետապնդումներին' կապված իրենց պրոֆեսիոնալ գործունեության հետ:
Լրագրողների հետ հանդիպմանը Օբաման նշել է. «Ցավոք, աշխարհի շատ երկրներում ազատ մամուլը իշխանությունների կողմից ենթարկվում է հարձակումների, որոնք ցանկանում են թաքցնել ճշմարտությունը կամ կասկածի տակ են դնում քաղաքացիների՝ սեփական որոշում կայացնելու ունակությունը»:
Օբամայի խոսքով՝ մի շարք երկրներում «լրագրողներին հետապնդում են, երբեմն անգամ սպանում: Անկախ պարբերականները փակում են: Չհամաձայնվողները խոսք չունեն: Կարծիքի ազատ արտահայտումը ճնշվում է»,- ասել է նա: