Վրաստանի վարչապետը չի փոխի նախարարների նորացված ցուցակը
Международные новости1in.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մտադիր չէ փոխել նախարարների նորացված ցուցակը, որը նախագահ Մարգվելաշվիլին հրաժարվում է ստորագրել և մի շաբաթով հետաձգել է այդ գործողությունը, հայտնում է ria.ru-ն:
2014 թ. հուլիսին հաստատված՝ Ղարիբաշվիլիի ղեկավարած կառավարությանը վստահություն հայտնելու հարցն առաջացավ այն բանից հետո, երբ չորեքշաբթի Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարար Լևան Կիպիանին լքեց զբաղեցրած պաշտոնը: Վրաստանի սահմանադրության համաձայն՝ որպեսզի բարձրացվի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը, անհրաժեշտ է, որ պաշտոնը լքի նախարարների մեկ երրորդը:
Ղարիբաշվիլին ներկայացրել է նախարարների նորացված ցուցակը՝ երեք նոր նախարարներով: Այդ փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահը և փոխանցի պառլամենտին: Սակայն Մարգվելաշվիլին հայտարարել է, որ նա հետաձգել է փաստաթղթի ստորագրումը, որպեսզի կառավարությանը հնարավորություն տա հանգիստ պայմաններում վերջնական որոշում կայացնելու: