Պեկինում տեղի Է ունեցել ՉԺՀ-ի եւ Տայվանի ղեկավարների՝ վերջին վեց տարվա ընթացքում առաջին հանդիպումը
Международные новостиՊեկինում մայիսի 4-ին տեղի Է ունեցել Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի եւ ներկայում Տայվանում իշխող Գոմինդան կուսակցության նախագահ Չժու Լիլունի հանդիպումը, տեղեկացնում Է չինական ԶԼՄ-ները:
Երկու ղեկավարների առաջին հանդիպմանը Սի Ցզինպինը կոչ Է արել խուսափել «ցանկացած այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են վնաս հասցնել (Տայվանի նեղուցի) երկու ափերի հարաբերությունների քաղաքական հիմքին, ու մանավանդ թույլ չտալ դարձյալ կորցնելու Տայվանի նեղուցում դժվարությամբ ձեռք բերված խաղաղության եւ նրա երկու ափերի հարաբերությունների խաղաղ զարգացման պտուղները»:
Չինաստանի առաջնորդն առաջարկել Է Տայվանի նեղուցի երկու ափերի միջեւ ստեղծել «ճակատագրերի ընդհանրության վրա հիմնված հանրակցություն», որը պետք Է նպաստի փոխադարձ վստահության ամրապնդմանը, երկկողմ փոխանակումների ծավալմանը, հարաբերությունների խաղաղ զարգացմանը:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Չժու Լիլունը, որը հունվարին ընտրվել Է կուսակցության առաջնորդ, գլխավորելով Գոմինդանի պատվիրակությունը, մայիսի 2-ին ժամանել Է արեւելաչինական Շանհայ գերքաղաք, որտեղ մայիսի 3-ին մասնակցել Է Տայվանի նեղուցով առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանը նվիրված 10-րդ համաժողովին:
2005 թվականին ՉԿԿ-ի Կենտկոմի գլխավոր քարտուղար Հու Ցզինտաոն 1945 թվականից ի վեր առաջին անգամ Պեկինում բանակցություններ Է վարել Գոմինդան կուսակցության նախագահ Լյան Չժանի հետ: Այն ժամանակ Գոմինդանը Տայվանում ընդդիմության մեջ Էր: