Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
ПолитикаՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նիստը: Գրանցվել է 112 պատգամավոր, քվորումն առկա է, խորհրդարանն սկսեց աշխատանքները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մինչ նիստի սկիզբը շնորհակավորեց պատգամավորներ Արա Բաբլոյանի և Մելիք Մանուկյանի ծննդյան տարեդարձը: Այնուհետև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբ յանը ձայնի իրավունք խնդրեց, առաջարկեց ՀՀ Ազգային ժողովին քննարկել ու լուծում առաջարկել պատերազմական Սիրիայի հայ բնակչությանը ֆիզիկական ոչնչացումից փրկելու համար: «Հալեպում ստեղծվել է շատ ծանր իրավիճակ հայ բնակչության համար, 20-30 հազար հայեր կանգնած են ֆիզիկակայ ոչնչացման եզրին: Մենք առաջարկում ենք, որ Ազգային ժողովը որոշակի գործողություններ իրականացնի: Դրա համար առաջարկում ենք ընդմիջման ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել ձեզ մոտ ու քննարկել, թե ինչ կարող ենք անել»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս ձայնի իրավունք խնդրեց ու խոսեց մայիսի 4-ին բերման ենթարկված նախկին պատգավոր, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի գործի վերաբերյալ: Նա կոչ արեց իր գործընկերներին միանալ իրենց խմբակցության ստարագրահավաքին, որոնք նրանք պահանջում են փոխել Գոհար Ենոքյանի խափանման միջոցը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: