Օբաման ԱՄՆ 4-րդ նախագահն է, որն այցելել է երկրի բոլոր նահանգներ
Международные новостиԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի 4-րդ ղեկավարն է, որն իր նախագահության ընթացքում այցելել է բոլոր 50 ամերիկյան նահանգները: Վերջին նահանգը, որտեղ եղել է Օբաման իր 6,5 տարվա նախագահության ընթացքում, Հարավային Դաքոթան է: Այստեղ նա ելույթ է ունեցել Ուորթերթաունի քոլեջի ուսանողների առջեւ:
Այս տարածաշրջանը համարվում է հանրապետականների պատվարը եւ արդեն երկար տարիներ չի քվեարկել դեմոկրատների օգտին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը, որը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1969-74 թվականներին, ԱՄՆ բոլոր նահանգներ այցելել է 3 տարվա ընթացքում: