Լեհաստանում նախագահ են ընտրում
Международные новостиԼեհաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, ընտրողները պետք է նախագահ ընտրեն առաջադրված 11 թեկնածուներից։
Որպես թեկնածու առաջադրվել է նաեւ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։
Ընտրական տեղամասերը բաց են լինելու մինչեւ երեկոյան ժամը 21-ը, հաղորդում է«ՌԻԱ Նովոստին»։
Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չհավաքի ընտրողների ձայների կեսը, երկրորդ փուլը կկայանա մայիսի 24-ին։