Կոբուլետի քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհի հետեւանքով երեք երեխա է զոհվել
Международные новостиՎրացական սեւծովյալ Կոբուլետի հանգստավայրի «Արմազի» հյուրանոցում մայիսի 10-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով երեք երեխա է զոհվել: Այս մասին լրագրողներին հայտնել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները:
Նրանց խոսքերով, հրդեհվող շինությունից 45 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 31 երեխա: Հրդեհի պատճառները ճշտվում են: Նախնական տեղեկությունների համաձայն, զոհերը գտնվել են այն համարում, որից սկսվել է հրդեհը:
Ինչպես նշում են թբիլիսյան հեռուստաալիքները, բոլոր երեխաները Ռուստավիից ժամանած երգչախմբի անդամներ էին: Նրանք Կոբուլետի էին եկել համերգային շրջագայության շրջանակներում: