Ինդոնեզիայում նավաբեկությունից 469 մարդ են փրկել
Международные новостиԻնդոնեզիայի Աչեխ նահանգի առափնյա հատվածում նավաբեկությունից 469 մարդ են փրկել: Ինչպես տեղեկացրել են փրկարար ծառայությունից, աղետի ենթարկված նավի մասին ազդանշանը ստացվել է տեղի ձկնորսներից:
Դեպքի վայր է ուղարկվել փրկարարների ջոկատ: Տուժածներ չկան: Նավի վրա գտնվող մարդիկ փախստականներ են Մյանմարից եւ Բանգլադեշից, գրում է ՏԱՍՍ-ը: