Ամստերդամի օդանավակայանում հարբած օդաչու է ձերբակալվել
Международные новостиԱմստերդամի օդանավակայանում ձերբակալվել եւ 6 հազար եվրոյով տուգանվել է մի օդաչու, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով NOS կայքը: Օդաչուին 15 ժամով արգելել են օդանավ վարել:
Գործակալության տեղեկություններով՝ օդաչուին ձերբակալել են այն պահին, երբ նա հարբած վիճակում փորձել է օդանավ բարձրանալ եւ վարել ինքնաթիռը: Նրա արյան մեջ ալկոհոլի քանակը կազմել է 275 միկրոգրամ/լիտր այն դեպքում, երբ Նիդերլանդներում թույլատրելի նորման կազմում է 90 միկրոգրամ/լիտր:
Օդաչուի ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նա օտարերկրացի է եւ աշխատում է օտարերկրյա ավիաընկերությունում: