Ֆիլիպիններում մոլեգնող «Դոդոնգ» թայֆունը մարդկային կյանքեր է խլել
Международные новостиՖիլիպինների Կագայան նահանգի երկու բնակիչներ դարձել են մայիսի 11-ին երկրի հյուսիսային մասով անցնող «Դոդոնգ» (միջազգային դասակարգմամբ՝ «Նուոլ») գերթայֆունի առաջին զոհերը: Այդ մասին հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային խորհուրդը:
«Մենք հաստատակամորեն խորհուրդ ենք տալիս բնակչության կանխիչ տարհանում իրականացնել, քանի որ սպասում ենք մի ամբողջ շարք գործոնների համետեղում, ներառյալ բարձր մակընթացությունը, սաստիկ անձրեւները լեռներում եւ ուժգին քամիները»,- նշել է խորհրդի ղեկավար Ալեքսանդեր Պաման:
Ֆիլիպինների օդերեւութաբանների տվյալներով՝ թայֆունը մայիսի 10-ի երեկոյան երկրի տարածքով սկսել է անցնել Կագայան նահանգից՝ Լուսոն գլխավոր կղզու հյուսիսում: Ցամաքին հասնելուց հետո այն փոքր-ինչ թուլացել է եւ այժմ ուղեկցվում է ժամում 160 կիլոմետր արագությամբ քամիներով, որոնց պոռթկումները հասնում են ժամում 195 կիլոմետրի:
Կագայանի մայրաքաղաքում անջատվել է էլեկտրականությունը, սպասվում է, որ սաստիկ անձրեւները թայֆունի էպիկենտրոնից 100 կիլոմետր շառավղով կհանգեցնեն սողանքների եւ հեղեղումների: Արդեն տարահանվել են հազարավոր ֆիլիպինցիներ, որոնք բնակվում են Իսաբելա եւ Կագայան նահանգների ափամերձ շրջաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: