Քեմերոնը բացառել է Շոտլանդիայի անկախության շուրջ եւս մեկ հանրաքվեի անցկացումը
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը բացառել է Շոտլանդիայի անկախության շուրջ եւս մեկ հանրաքվեի անցկացման հնարավորությունը: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական հեռուստաալիքին:
Մայիսի 7-ին Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո վարչապետը խոստացել է կատարել Շոտլանդիային լրացուցիչ լիազորությունների փոխանցման հետ կապված բոլոր պարտավորությունները, սակայն նա մերժել է այն գաղափարը, որ շոտլանդացիները մոտ ժամանակներս կկարողանան անցկացնել եւս մեկ հանրաքվե:
«Մենք անցկացրել ենք հանրաքվե: Շոտլանդիան վճառականորեն քվեարկեց հանուն այն բանի, որ մնա Միացյալ Թագավորության կազմում: Երկրորդ հանրաքվե չի նախատեսվում»,- հայտարարել է Քեմերոնը:
Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացել է հանրաքվե, որի ընթացքում տարածաշրջանի բնակիչները որոշում էին՝ մնա՞լ Միացյալ Թագավորության կազմում, թե դառնալ անկախ պետություն: Մեծ Բրիտանիայի միասնության պահպանման օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցածների շուրջ 55 տոկոսը, դեմ՝ 45 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: