Իրանի մշակույթի նախարարը դեմ Է արեւմտյան ԶԼՄ-ների արգելմանը
Международные новостиԻրանի մշակույթի նախարար Ալի Ջաննաթին հայտարարել Է, ընդ որում ոչ առաջին անգամ, որ արտասահմանյան մամուլ իրանցիների մուտքն արգելափակելու երկրի կառավարության փորձերն ապարդյուն են, տեղեկացնում Է BBC-ը:
Իրանում արգելված են արբանյակային հեռուստատեսությունը, Twitter-ը եւ Facebook-ը, սակայն շատ իրանցիներ կարողանում են շրջանցել այդօրինակ արգելքները:
Նախարարի խոսքով՝ նման արգելքների փոխարեն պետությունը պետք Է ավելի լրջորեն աշխատի, որպեսզի առավել համոզիչ ներկայացնի իր տեսակետը:
Մինչդեռ, ինչպես նշում Է BBC-ն, Իրանի կառավարության ավելի պահպանողականորեն տրամադրված ներկայացուցիչները կդիմադրեն արտասահմանյան ԶԼՄ-ներ մուտքի սահմանափակումների հնարավոր թուլացմանը: