Շվեդիայի Գերագույն դատարանն ուժի մեջ Է թողել Ասանժի կալանագիրը
Международные новостиՇվեդիայի Գերագույն դատարանն ուժի մեջ Է թողել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանագիրը: Այդ մասին մայիսի 11-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Շվեդիայի Գերագույն դատարանը պատրաստ Է քննարկել Ասանժի նկատմամբ տրված կալանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ նրա վճռափոխության գանգատը:
Ասանժը, որին կասկածում են բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեջ, համաձայնություն Է տվել, որ շվեդ քննիչները իրեն հարցաքննեն Լոնդոնում: Այն մասին, որ Շվեդիայի դատախազությունը մտադիր Է հարցաքննել Ասանժին, հայտնի Է դարձել մարտի կեսերին:
Ասանժը 2012 թվականից թաքնվում Է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը. այն ժամանակ նա քաղաքական ապաստանի խնդրանքով դիմել Էր Էկվադորի ինշխանություններին՝ Շվեդիայի իշխանությունների կողմից իրեն ԱՄՆ արտահանձնելու երկյուղների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: