Սեուլը կոչ է արել Փհենյանին դադարեցնել հրթիռների փորձարկումները
Международные новостиՀարավային Կորեայի իշխանությունները լրջորեն մտահոգված են Հյուսիսային Կորեայի նոր բալիստիկ հրթիռի փորձարկմամբ, որն արձակվելու է սուզանավից. հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը կոչ է արել Փհենյանին դադարեցնել փորձարկումները` Կորեական թերակղզում և Հյուսիսարևելյան Ասիայում իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար:
Բացի այդ, ռազմական գերատեսչության ներկայացուցիչները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի նավերը սպառնալիքի դեպքում կառգրավվեն Հարավային Կորեայի սուզանավերի կողմից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեան փորձարկել է նորագույն բալիստիկ հրթիռը: