Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկում Է ԵՄ-ի երկրների համար ներգաղթյալների բաժնեմասեր սահմանել
Международные новостиԵվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առաջարկում Է Եվրամիության երկրների համար սահմանել ներգաղթյալների ընդունման բաժնեմասեր՝ կախված, մասնավորապես, ազգային համախառն ներքին արդյունքի ծավալից: Այդ մասին մայիսի 11-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Եվրախորհրդարանի մի աղբյուր:
Նրա խոսքով՝ Եվրամիության պետությունների միջեւ գաղթականներին բաշխելիս Յունկերն առաջարկում Է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են բնակչության թվակազմը, գործազրկության մակարդակը եւ երրորդ երկրներից այն գաղթածների քանակը, որոնց արդեն ապաստան Է տրամադրվել: Այս առաջարկութունները Եվրամիություն անօրինական գաղթյալների ներհոսի հակազդման՝ Եվրահանձնաժողովի կողմից մշակված պլանի բաղկացուցիչ մասն են, որն, ինչպես սպասվում Է, կհրապարակվի մայիսի 13-ին, ասել Է գործակալության զրուցակիցը:
Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Յունկերի առաջարկությունները քննադատորեն են ընդունվել ԵՄ-ի մի ամբողջ շարք երկրներում, առաջին հերթին Հունգարիայում:
Ներկայում ԵՄ-ի տարածքում ապաստանի տրամադրման բոլոր խնդրագրերի 80 տոկոսը բաժին Է ընկնում Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Իտալիային, Շվեդիային եւ Բելգիային: ՄԱԿ-ի Գաղթականների գործերի գործակալությունն, իր կողմից, պնդում Է, որ ԵՄ-ն տարեկան մինչեւ 20 հազար գաղթական ընդունի երրորդ երկրներից: