Աշխատատեղերը, գնաճը եւ աղքատությունը Վրաստանի գլխավոր խնդիրներն են. NDI
Международные новостиԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հետազոտության շրջանակներում հարցվածների մեծ մասը «ամենակարեւոր ազգային հարցերը» համարում են աշխատատեղերը, գնաճը եւ աղքատությունը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ը:
Այն մասին, որ Վրաստանի ամենակարեւոր ազգային հարցը աշխատատեղերն են, հայտարարել Է հարցման մասնակիցների 66 տոկոսը, գնաճը՝ 43 տոկոսը, իսկ աղքատությունը՝ 39 տոկոսը: Երկրի տարածքային ամբողջականության հարցը հայտնվել Է չորրորդ տեղում՝ 27 տոկոս: Թոշակները կարեւոր են հարցվածների 21 տոկոսի համար, աշխատավարձերը՝ 17 տոկոսի, մատչելի առողջապահությունը՝ 17 տոկոսի, Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ 12 տոկոսի համար:
«Մեր ուսումնասիրության համաձայն՝ առաջին անգամ տարածքային ամբողջականությունը չի հայտնվել ամենակարեւոր ազգային հարցերի առաջին եռյակում, ինչը նշանակում Է, որ այն հետ են մղել տնտեսական հարցերը, եւ դա կարեւոր ուղերձ Է այն անձանց համար, ովքեր որոշումներ են ընդունում»,- լրագրողներին ասել Է Վրաստանում NDI-ի գրսենյակի տնօրեն Լորա Տորնտոնը:
Նախորդ հարցման ժամանակ, որի արդյունքները հրապարակվել Էին 2014 թվականի օգոստոսին, ազգային շահերը հետեւյալն Էին՝ աշխատատեղեր՝ 63 տոկոս, աղքատություն՝ 32 տոկոս, տարածքային ամբողջականություն՝ 30 տոկոս, թոշակներ՝ 25 տոկոս եւ այլն:
«Վրաստանի հանրային տրամադրությունը» սոցիոլոգիական հետազոտությունը Վրաստանի ամբողջ տարածքում անցկացվել Է ընթացիկ տարվա մարտի 27-ից մինչեւ ապրիլի 19-ը: Հարցմանը մասնակցել Է 4 հազար 360 մարդ: Վիճակագրական սխալանքը կազմում Է 2,3 տոկոս:
Վրաստանում NDI-ի ուսումնասիրությունները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից: Հարցումներն անցկացնում Է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը (CRRC):