Ուկրաինայում հաշվել են ներքին տեղահանվածների թիվը
Международные новостиԴոնբասից եւ Ղրիմից, որոնք Կիեւի իշխանությունները համարում են ժամանակավորապես օկուպացված տարածքներ, վերաբնակիչների թիվը կազմում Է 854,5 հազար մարդ: Այս տվյալները բերված են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության կայքում:
Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերից բնակության այլ վայրեր Է տեղափոխվել գրեթե 834 հազար մարդ, Ղրիմից եւ Սեւաստոպոլից՝ 20,5 հազար մարդ: Առավել մեծ թվով ներքին վերաբնակներ են տեղավորվել Լուգանսկի, Խարկովի, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Զոպորոժիեի, Կիեւի մարզերում եւ Կիեւում:
Ամենաքիչ թվով վերաբնակներ են ընդունվել Տեռնոպոլի, Չեռնովցիի, Իվանո Ֆրանկովսկի, Ռովնոյի, Անդրկարպատների եւ Վոլինի մարզերում:
Ապրիլի կեսերին հրապարակվել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցը: Դրանում նշվել Է, որ շուրջ 800 հազար ուկրաինացիներ, որոնք բնակվում Էին Դոնբասում, դարձել են գաղթականներ: Նրանցից Ռուսաստան Է տեղափոխվել 659 հազար մարդ, Բելառուս՝ 81 հազար մարդ: