ՆԱՏՕ-ն ՌԴ-ի զինվորականների հետ պահպանում Է կապի գծերը՝ միջադեպերից խուսափելու համար
Международные новостиՆԱՏՕ-ն պահպանում Է կապի ուղղակի գծերը ռուսաստանցի զինվորականների հետ՝ միջադեպերից եւ դժբախտ պատահարներից խուսափելու համար՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի մեծ ակտիվության պատճառով: Մայիսի 11-ին այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավարը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զիվնած ուժերի գլխավոր հրամանատարը լիազորված են կապի մեջ մտնել իրենց ռուսաստանցի պաշտոնակիցների հետ: Դա առանձնապես կարեւոր Է օդային տարածությունում ցանկացած միջադեպերից եւ դժբախտ պատահարներից խուսափելու, իսկ այն դեպքում, եթե դա տեղի ունենա, հետեւանքները վերահսկողության տակ պահելու համար: Կապի այդ գծերը գործում են մշտապես»,- ասել Է նա:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ստոլտենբերգը վերստին Ռուսաստանին մեղադրել Է Դոնբասի աշխարհազորին ռազմական տեխնիկայի մատակարարման եւ ինքնահռչակ հանրապետությունների զինված ուժերի հետ վարժանքներ անցկացնելու մեջ: