Բրյուսելում Մարգվելաշվիլիի առաջին հանդիպման գլխավոր թեման եղել Է Վրաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները
Международные новостиՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 11-ին Բրյուսելում հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների գծով կոմիսար Յոհաննես Հանի հետ քննարկել Է Եվրամիության հետ հարաբերությունները եւ ԵՄ-հետ ասոցացման մասին համաձայնագրի իրագործման կարեւորությունը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ը:
«Հանդիպմանը առանձնակի ուշադրություն Է դարձվել Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտու համաձայնագրի իրագործմանը»,- հաղորդել Է նախագահի մամուլի ծառայությունը:
Վրաստանի եւ Եվրամիության հարաբերութունների հետ միասին կողմերը քննարկել են Թբիլիսիի ակնկալիքները «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովից, որը մայիսի 21-22-ին տեղի Է ունենալու Ռիգայում:
Բրյուսելում Վրաստանի նախագահը հանդիպում կունենա նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Բելգիայի Ֆիլիպ թագավորի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ:
Այցի շրջանակներում Մարգվելաշվիլին կմասնակցի «Արեւելյան գործընկերություն.ազատ ընտրության գործընկերություն» (The Eastern Partnership – Partnership of Free Choice) խորհրդաժողովին, ճառով հանդես կգա Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեում: