Պուտինը վստահեցրել է Չեխիայի նախագահին, որ չի նախատեսում ռազմական գործողություններ Ուկրաինայում
Международные новостиՉեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում վերջինս վստահեցրել է, որ չի նախատեսում ոչ մի ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, հաղորդում է Корреспондент-ը:
Բացի այդ, Զեմանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն արդեն տեսանելի ապագայում կարող են հանվել:
«Աճում է ԵՄ անդամ այն պետությունների թիվը, որոնք դեմ են արտահայտվում հակառուսական պատժամիջոցներին»,- նշել է Զեմանը։
Եվրոպացի առաջնորդների վերաբերմունքի փոփոխությանն անդրադառնալիս Զեմանն օրինակ է բերել Ավստրիայի կանցլեր Վերնար Ֆայմանի հայտարարությունը` պատժամիջոցների անարդյունավետության և անիմաստության մասին:
Չեխիայի նախագահը կարծում է նաև, որ Ռուսաստանն ունի ԵՄ անդամ դառնալու հավանականություն: