Նեպալի խորհրդարանը տարհանվել Է նոր երկրաշարժից հետո
Международные новостиՆեպալի խորհրդարանը տարհանվել Է 7,3 մագնիտուդով նոր երկրաշարժից հետո: Այդ մասին իր կայքում հաղորդել Է Hindustan Times թերթը: Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնն իր հերթին ճշտում Է, որ չի աշխատում նաեւ մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանը:
Ոստիկանության տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է առնվազն երեք մարդ, եւս ավելի քան 150 բնակիչներ տուժել են: Մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են վեց զոհվածների մասին:
Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը առաջին ցնցումից հետո գրանցել Է նվազ ինտենսիվության եւս առնվազն վեց հետցնցում: Դրանց մագնիտուդը կազմել Է 4,2-ից մինչեւ 6,2:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունն իր կայքում նշել Է, որ Նեպալում նոր երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 7,4: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 07:05-ին (Երեւանի ժամանակով ժամը 11.05-ին): Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր մայրաքաղաք Կատմանդուից 83 կիլոմետր արեւելք ընկած շրջանում, օջախը՝ 18,5 կմ խորության վրա:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ցնցումներն զգացվել են նաեւ Հնդկաստանում, որտեղ իրենց աշխատանքը դադարեցրել են մայրաքաղաք Նյու Դելիի եւ Կալկաթայի մետրոպոլիտենները: Բիհար արեւելյան նահանգում փլվել Է կառուցվող շենքի պատը, ինչի հետեւանքով երկու բանվոր Է զոհվել:
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհ Է դարձել ավելի քան 8 հազար մարդ: