ԵՄ առաքելության ուղղաթիռը վթարի է ենթարկվել Պրիշտինայում
Международные новостиԵվրամիության առաքելության ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դեպքի հետևանքով կան տուժածներ: Զոհերի մասին տեղեկատվություն դեռևս չկա: «Եվրամիության առաքելության ուղղաթիռը վթարի է ենթարկվել Պրիշտինայի օդանավակայանում: Կան տուժածներ, մենք ճշտում ենք դեպքի մանրամասները»,- հաղորդմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դեպքի հետևանքով օդանավակայանը ժամանակավորապես փակվել է:
Միաժամանակ, TASS գործակալության բրյուսելյան հատուկ թղթակցի տեղեկություններով՝ դեպքի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ: Այդ մասին նրան տեղեկացրել է եվրոպացի աղբյուրը: «Այո, ուղղաթիռի հետ կապված դեպք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով, մեկ մարդ վիրավոր է»,- ասել է դիվանագետը, ավելացնելով, որ ներկա դրությամբ ճշգրտվում են բոլոր մանրամասները: