Ереван, 03.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայ ազգը սեփական բանակ ու պետություն կազմակերպելու քաղաքակրթական լուրջ պաշար ունի. Սերժ Սարգսյան

Общество

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած «Պատերազմական տարիների երգեր» խորագրով համերգին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակա յնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, «Պատերազմական տարիների երգեր» ծրագիրը ներկայացրել են աշխարհահռչակ օպերային երգիչ (բարիտոն) Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Տոնական միջոցառման ժամանակ, որին մասնակցել են պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, հյուրեր, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որոշում ՀՀ առաջնորդը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ վետերաններ,

Հարգելի՛ հյուրեր,

Կրկին շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Այս տարի լրացավ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 70-ամյակը: Ինչ խոսք, նման հոբելյանն առավել պայծառ է դարձնում բոլորիս կողմից շատ սիրված տոնը:

Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին ավելի քան 20 միլիոն կյանք: Միգուցե հեշտ է բառերով արտասանել այս թվերը, բայց դժվար է, գրեթե անհնարին է պատկերացնել և ընկալել: Սակայն դա եղել է, դա փաստ է, որը մենք պարտավոր ենք միշտ հիշել:

Մեծ հաղթանակի օրն ինձ համար առաջին հերթին պատերազմի մասնակիցներին մեծարելու տոն է: Մենք ավելի ուշադիր պետք է լինենք բոլոր նրանց հիշատակի հանդեպ, ովքեր զոհվեցին ռազմի դաշտում, նաև բոլոր նրանց հիշատակի հանդեպ, ովքեր հաղթանակով վերադարձան տուն ու շարունակեցին զբաղվել խաղաղ աշխատանքով, բայց, ցավոք, այսօր արդեն չկան: Մենք հատկապես առավել հոգատար պետք է լինենք մեր վետերանների հանդեպ, ովքեր մեր հպարտությունն են և իրենց ներկայությամբ կարևոր պատգամ են հղում բոլոր երիտասարդներին:

Պատերազմի բոլոր մասնակիցներն իրենց սխրանքով փրկեցին երկրներ, ժողովուրդներ, սերունդներ: Նրանք հաղթել են իսկապես դաժան պայքարում և արժանի են ամենամեծ երախտագիտության: Նրանք պաշտպանել և փրկել են նաև Հայաստանն ու նրա ժողովրդին:

Մայիսյան տոնակատարությունների այս օրերին մենք, իհարկե, առաջին հերթին հիշում ենք հայ զինվորներին ու սպաներին, հայ զորավարներին ու հերոսներին: Մեր ժողովրդի զավակներն իսկապես պատվով բռնեցին այդ մեծ քննությունը: Հայորդիներն իրենց անունը և իրենց ժողովրդի անունը փառքով պսակեցին բոլոր ճակատներում, օդում, ջրում և ցամաքում, պարտիզանական ջոկատներում և ընդհատակում:

Մեծ եղեռնից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:

Հայաստանի և Արցախի քաջ հայորդիները հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակներ են ցուցաբերել: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Մեծ հայրենականին մասնակցության կարևորագույն մի շարք ցուցանիշներով, այդ թվում սխրագործությունների համար պարգևատրվածների, բարձրագույն զինվորական կոչում ունեցողների, Խորհրդային Միության հերոսների թվով 10 հազար բնակչի հաշվով հայերս աչքի ենք ընկնում բարձր արդյունավետությամբ: Շատ բարձր: Ցավոք, մեծ է եղել նաև զոհվածների թիվը՝ հասկանալի պատճառներով:

Մեծ հայրենականին հայերս իրոք լիարժեք ենք մասնակցել՝ հպարտանալու աստիճան լիարժեք: Շատ եմ ցավում, որ այսօր, 70 տարի անց, որոշ գործիչներ, ինչ-ինչ նեղ շահերից ելնելով, փորձում են դատարկ շահարկումներով հրապարակային մտքեր արտահայտել ֆաշիզմի դեմ մեր ժողովրդի պայքարի ու մեր նվիրվածության մասին: Նախ` բոլորը գիտեն, թե հայերն ինչպես են նվիրվում ճիշտ գաղափարին, և դա պատմության մեջ մեկ անգամ չէ ապացուցվել: Երկրորդ, ես չեմ իջնելու նման շահարկումների մակարդակին և հակընդդեմ զորեղ փաստեր չեմ արտաբերելու. նման գործելաոճը անհարգալից է միասնական պատմական հաղթանակի մեծության հանդեպ: Հայրենական պատերազմում հաղթել են ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները, և դա փառահեղ հաղթանակ էր:

Այո՛, մենք՝ հայերս, գիտենք, թե ինչ ասել է պատմական հիշողություն: Հիշողություն՝ չի նշանակում լցվել վրեժով ու քինախնդրությամբ: Հիշողություն՝ նշանակում է դաս: Հակամարդկային գաղափարախոսությունները, մարդատյաց և այլատյաց քարոզչությունը, ռազմատենչ հռետորաբանությունը ի վերջո հանգեցնում են պատերազմի և անմեղ մարդկանց զանգվածային ոչնչացման: Ահա այս դասն է, որ մենք իրավունք չունենք մոռանալու:

Աշխարհի բոլոր մարդիկ և մանավանդ իշխանություն ունեցողները պետք է պատմական հիշողության կրողը լինեն: Գոյություն ունեն մարդկային նկարագիրը չկորցնելու պարտադիր պայմաններ, և այդ պայմանները հայտնի են և պետք է կատարվեն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Խոսել մայիսի 9-ի մասին, հայրենիքի պաշպանության մասին, մեզ` հայերիս համար նշանակում է նաև բարձրաձայն խոսել Շուշիի ազատագրման մասին:

Արցախի պատմական ու մշակութային կենտրոնի` Շուշիի ազատագրումը ոչ միայն ռազմական անհրաժեշտություն էր, այլև ապրելու միակ նախապայման: Հենց Շուշիում հայերի նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր քաջ նախնիների իսկական և արժանավոր հետնորդն է: Այստեղ էր, որ հայերն ապացուցեցին իրենք իրենց և հակառակորդին, որ մենք կրկին ուրիշ ենք: Մենք ցեղասպանությունից մազապուրծ ու կիսամեռ, վախեցած ու ողբացող բեկորներ չենք: Մենք կրկին կենսունակ ու մարտունակ ազգ ենք, որ ապրելու, ազատագրվելու մեծ ծարավ և ունակություն ունի: Անցյալից դասեր քաղած, բայց և երիտասարդական ա վյունով լեցուն ազգ ենք, որը սեփական բանակ ու պետություն կազմակերպելու քաղաքակրթական լուրջ պաշար ունի: Վկան՝ համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետությունն է: Վկան՝ ազատ Արցախն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իր ներքին կայունությամբ, տնտեսական ու մշակութային աճով, ժողովրդավարական հաստատություններով: Վկան` նախորդ շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրությունների շատ բարձր մակարդակն է. մի բան, որի լրջությունը խավարամիտ հավակնություններ ունեցող և միայն բիրտ ուժը փաստարկ համարող մարդի կ դժվար թե ընկալեն: Վկան՝ երեք օր առաջ Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում՝ Սուրբ Ղազար կղզում սփյուռքահայ 18 արվեստագետների մասնակցությամբ «Հայություն» խորագրով ցուցադրության լուսավոր հաղթանակն է՝ Հայաստանի տաղավարի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին արժանանալը։

Հարգելի՛ ներկաներ,

Մայիսի 9-ը մեզ համար և՛ հոգեբանական, և՛ ռազմական, և՛ բարոյական հաղթանակի օր է: Այն Հաղթանակի և խաղաղության տոնն է: Այսօր մեզ համար մեր հաղթանակների իրական երաշխավորը և մեր խաղաղության մշտարթուն պահապանը Հայոց բանակն է, սահմանին կանգնած մեր մարտիկներն են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է ոչ միայն հայրենիքի խաղաղությունն ու անդորրը, այլև ներգրավված է միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն փայլուն է դրսևորում և ամեն օր բազմապատկում իր` պրոֆեսիոնալ և խիզախ զինվորականի համբավը։ Նրանք էլ իրենց հայրերի պես իրենց պապերի արժանի հետևորդներն են, ու դա իրողություն է:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ժողովրդին՝ այս գեղեցիկ տոնի և հոբելյանի առթիվ: Խաղաղ և ստեղծագործ աշխատանքը ակունքն է բոլոր բարիքների. մաղթում եմ մեզ և ողջ աշխարհին խաղաղություն:

Շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ վետերաններ:

Շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի՛ ազատամարտիկներ:

Շնորհավո՛ր բոլորիս տոնը»:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме