Պակիստանում 40-ից ավելի մարդ Է զոհվել ավտոբուսի գնդակոծման հետեւանքով
Международные новостиՊակիստանում մայիսի 13-ին առնվազն 41 մարդ Է զոհվել, եւս 20-ը՝ վիրավորվել Կարաչի քաղաքում անհայտ անձանց կողմից ավտոբուսի գնդակոծման հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է «Դոոն» թերթի ինտերնետ-տարբերակը:
Ենթադրվում Է, որ հարձակվողները եղել են ութը, նրանք մոտոցիկլետներով շրջապատել են փոխադրամիջոցը եւ դրա վրա կրակ բացել ատրճանակներից ու ինքնաձիգ զենքից:
Տուժածները, որոնց թվում կան կանայք ու երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ: Նրանցից շատերը ծանր վիճակում են:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ոստիկանությունը շրջափակել Է պատահարի վայրը եւ փորձում Է գտնել հարձակվողներին: Առայժմ հայտնի չԷ, թե ինչն Է դարձել հարձակման պատճառը: