Իրանն ապակայունացնում Է Մերձավոր Արեւելքի իրադրությունը. Օբամա
Международные новостиԱՄՆ-ը հանգուցային շահեր ունի Մերձավոր Արեւելքում, իսկ Իրանն զբաղվում Է իր հարեւան երկրների իրադրության ապակայունացմամբ: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:
«Ինչպես երկու տարի առաջ ես ասացի ՄԱԿ-ում, ԱՄՆ-ը հանգուցային շահեր ունի Մերձավոր Արեւելքում, ներառյալ արտաքին ագրեսիայի հակազդումը, Էներգիայի ազատ հոսքի երաշխիքների տրամադրումը եւ առեւտրի ապահովումը, միջազգային ջրերում նավարկության ազատությունը»,- հայտարարել Է Օբաման «Աշ Շարք Ալ Աուսաթ» թերթում հրապարակված հարցազրույցում:
Պատասխանելով թերթի այն հարցին, թե գոյություն ունեն արդյոք մտահոգություններ Սիրիայում եւ Եմենում իրադրության զարգացման գործընթացում Իրանի դերի կապակցությամբ, Օբաման հայտարարել Է. «Իրանը բացահայտորեն վտանգավոր եւ ապակայունացնող քայլեր Է անում տարածաշրջանի տարբեր երկրների նկատմամբ: Իրանն ահաբեկչության հովանավոր Է® Ուստի տարածաշրջանի երկրներն իրավացի են այն բանում, որ խորապես անհանգստացած են Իրանի գործողություններից, հատկապես մյուս ազգերի սահմանների տարածքում նրա կողմից դաժան «խամաճիկներին» աջակցելուց»:
Ըստ որում, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Օբաման ընդգծել Է, որ ԱՄՆ-ը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, նույնիսկ իրանական միջուկային ծրագրի շուրջը համաձայնության հասնելու դեպքում, քանի որ «Իրանի պահվածքն անխոհեմ Է»: