Վրաստանի քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ Իվանիշվիլին Է ընդունում քաղաքական որոշումները
Международные новостиՎրաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրման շրջանակներում ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից կատարված հարցման մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Բիձինա Իվանիշվիլին Է երկրում ընդունում քաղաքական որոշումները: Այս կարծիքին Է հարցվածների 59 տոկոսը: Դրան համաձայն չԷ հարցվածների 14 տոկոսը, ովքեր գտնում են, որ Իվանիշվիլին վարչապետի պաշտոնը թողնելուց հետո չի միջամտում իշխանության գործունեությանը: Հարցվածների 21 տոկոսը չի կարողացել պատասխանել այդ հարցին, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:
Դրա հետ մեկտեղ հարցախույզի մասնակիցների 41 տոկոսն անցանկալի Է համարում Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացին: Հարցվածների 40 տոկոսը ցանկալի Է համարում, որ Իվանիշվիլին քաղաքական պաշտոն զբաղեցնի եւ մասնակցի քաղաքական որոշումների ընդունմանը: Միայն 6 տոկոսն Է ցանկալի համարում, որ Իվանիշվիլին, չզբաղեցնելով քաղաքական պաշտոն, մասնակցի քաղաքական որոշումների ընդունման գործընթացին: