2060 թվականին Մեծ Բրիտանիան կդառնա ԵՄ-ի ամենախտաբնակ երկիրը
Международные новости45 տարի հետո Մեծ Բրիտանիան, ինչպես սպասվում Է, բնակչության թվակազմով կզբաղեցնի առաջին տեղը Եվրամիության երկրների ցուցակում: Այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) զեկույցում:
Հետազոտությունների համաձայն՝ 2060 թվականին Մեծ Բրիտանիայում կբնակվի 80,1 միլիոն մարդ, ԵՀ-ի զեկույցից մեջբերումներ Է կատարում ֆրանսիական Le Figaro թերթը: Անցյալ տարի այս ցուցանիշը կազմել Է 64,1 միլիոն:
Ներկայում Եվրամիությունում ամենաշատ բնակչությամբ երկիրը Գերմանիան Է՝ 81,3 միլիոն բնակիչ: Սակայն, ԵՀ-ի փորձագետների կարծիքով՝ 2060 թվականին Գերմանիայի քաղաքացիների թիվը կկրճատվի մինչեւ 70,8 միլիոն:
Ֆրանսիայում, որտեղ ներկայում կա 65,7 միլիոն բնակիչ, 2060 թվականին կբնակվի արդեն 75,7 միլիոն մարդ:
Ընդհանուր առմամբ, Եվրամիության բնակչությունը 2060 թվականին կկազմի 523 միլիոն (ներկայում՝ 507 միլիոն): Ըստ որում 65-ից բարձր տարիքի մարդկանց բաժինը կկազմի 28 տոկոս (ներկայում՝ 18 տոկոս):
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Եվրամիության երկրներում կյանքի տեւողությունը նույնպես կաճի: Եվրահանձնաժողովի կանխատեսմամբ՝ 45 տարի անց այս ցուցանիշը, միջին հաշվով, կկազմի 89,1 տարի կանանց համար (10 տարով ավելի երկար, քան այժմ) եւ 84 տարի՝ տղամարդկանց համար (այժմյան ցուցանիշը՝ 77,6 տարի):