Վրաստանի վարչապետի գործունեությանը լավ գնահատական Է տալիս հարցվածների 16 տոկոսը, նախագահին՝ 19 տոկոսը
Международные новостиԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված հետազոտության համաձայն՝ հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը «միջին» գնահատական Է տալիս երկրի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի գործունեությանը, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ը:
Հարցվածների 3 տոկոսն այն կարծիքին Է, որ նախագահը «շատ լավ» Է աշախատում, 16 տոկոսի կարծիքով՝ «լավ», 54 տոկոսը Մարգվելաշվիլիի գործունեությունը գնահատում Է «միջին», 13 տոկոսը՝ «վատ», 3 տոկոսը՝ «շատ վատ», իսկ մնացածը կամ չգիտեն հարցի պատասխանը, կամ հրաժարվում են կոնկրետացնել այն:
Ինչ վերաբերում Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, հարցվածների 2 տոկոսը նրա գործունեությունը գնահատում Է «շատ լավ», 14 տոկոսը՝ «լավ», 52 տոկոսը՝ «միջին», 16 տոկոսը՝ «վատ», 5 տոկոսը՝ «շատ վատ»:
Խորհրդարանի նախագահի վարկանիշը հետեւյալ պատկերն ունի.1 տոկոսը նրա գործունեությունը գնահատում Է «շատ լավ», 17 տոկոսը՝ «լավ», 51 տոկոսը «միջին», 13 տոկոսը՝ «վատ», 2 տոկոսը՝ «շատ վատ»:
NDI-ի հարցումն ամբողջ Վրաստանում անցկացվել Է մարտի 27-ից մինչեւ ապրիլի 19-ը: Դրան մասնակցել 4360 մարդ: NDI-ի հետազոտությունը ֆինանսավորում Է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը: