Դոնբասի հակամարտության կողմերը չեն ավարտել սպառազինության հետքաշումը. ԵԱՀԿ
Международные новостиԴոնբասի հակամարտության կողմերը չեն ավարտել ծանր սպառազինության հետքաշումը շփման գծից: Այդ մասին Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ԵԱՀԿ առաքելության փոխղեկավար Ալեքսանդր Հուգը:
«Երբ մենք այցելում ենք այն վայրերը, որտեղ պետք Է լինի տեխնիկան, հաճախ փաստում ենք, որ տեղում Է ոչ ամբողջ տեխնիկան: Մեզ թույլ չեն տալիս մտնել այդ վայրեր, կամ մենք արձանագրում ենք, որ այդ դիրքերում նոր զենք Է գտնվում»,- ասել Է նա:
Հուգը նշել Է, որ այս եւ այլ փաստեր «թույլ են տալիս եզրակացնել, որ ոչ կառավարությունը, ոչ աշխարհազորը չեն ավարտել սպառազինության հետքաշումն այն կերպ, ինչպես որ դա պետք Է արվի Մինսկի պյմանավորվածություններին համապատասխան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: