Թուրքիայի նախկին նախագահ Դեմիրելը հոսպիտալացվել է
Международные новостиԹուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելին առողջության վատթարացման պատճառով հոսպիտալացրել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թոքերի հիվանդության հետևանքով Դեմիրելն իրեն վատ է զգացել, ինչից հետո նրան տեղափոխել են Անկարայի հիվանդանոց: Ներկայում Թուրքիայի 91-ամյա նախկին նախագահը բժիշկների վերահսկողության տակ է: Հիվանդանոցից հայտնել են, որ Դեմիրելը միառժամանակ կշարունակի մնալ հիվանդանոցում՝ հավելելով, որ նախկին նախագահի վիճակը ծանր չէ: