Վատիկանը ընդունել է Պաղեստինի պետության գոյությունը
Международные новостиՎատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետության գոյությունը: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը: Մայիսի 13-ին կնքվել է մի համաձայնագիր, որը վերաբերում է Պաղեստինի տարածքում Կաթոլիկ եկեղեցու գործունեությանը, ինչով ակնհայտ է դառնում այն, որ Սուրբ Աթոռը« Պաղեստինի ազատագրման կազմակերպություն» անվանումից անցում է կատարել «Պաղեստինի պետություն» եզրույթին: Այս ամենը հարուցել է Իսրայելի զայրույթը, քանի որ Վատիկանի քայլը խաթարում է խաղաղության հեռանկարը:
Վատիկանը ողջունել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 2012 թվականին ընդունված Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը: Այնուամենայնիվ, այս համաձայնագիրն առաջին իրավական փաստաթուղթն է, որը վկայում է Վատիկանի կողմից Պաղեստինը ճանաչելու փաստը:
«Այո, դա ճանաչումն է այն բանի, որ պետությունը գոյություն ունի»,- ասել է Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին: