Առնվազն հինգ օտարերկրացի է զոհվել Քաբուլի հյուրանոցի վրա զինյալների գրոհի հետեւանքով
Международные новостиԱռնվազն հինգ օտարերկրյա քաղաքացիներ են զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում գտնվող Park Palace հյուրանոցի վրա կատարված զինված հարձակման հետեւանքով: Այս տվյալները մայիսի 14-ին հաղորդել է Al Arabiya հեռուստաալիքը:
Առկա տեղեկատվության համաձայն՝ վեց մարդ վիրավորվել է, ավելի քան 50-ը փրկվել են: Ճշտված տվյալներով՝ սպանվածներից մեկն ամերիկացի է, երկուսը՝ հինդուս:
Հինգ զինյալներից բաղկացած խումբը մայիսի 13-ի երեկոյան ներխուժել էր Քաբուլի հյուրանոց, որտեղ երեկույթ էր անցկացվում օտարերկրացիների մասնակցությամբ: Աֆղանստանի հատուկ ծառայությունները պատանդներին փրկելու հինգժամյա գործողություն են իրականացրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: