Ֆիլիպիններում կոշիկի ֆաբրիկայում հրդեհի զոհ Է դարձել ավելի քան 70 մարդ
Международные новостиԱռնվազն 72 մարդ Է զոհվել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի կոշիկի ֆաբրիկայում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին մայիսի 14-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Հրդեհն սկսվել Էր դեռ նախօրյակին երեկոյան, եւ հրշեջներին յոթ ժամ չԷր հաջողվում մարել կրակը: Ֆաբրիկայի շենքն ամբողջովին այրվել Է եւ կարող Է փլվել, ինչը դժվարացնում Է փրկարարների աշխատանքը:
Ավելի վաղ նշվել Է, որ կրակը բռնկել Է նորոգման աշխատանքների ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: