Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը դադարեցրել է թռչնամսի ներմուծումը Թուրքիայից
Международные новостиՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը դադարեցրել է թռչնամսի ներմուծումը Թուրքիայից` կապված թռչնագրիպի H5N1 վարակի տարածվածության բարձր մակարդակի հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Իրաքի քրդական ինքնավարության անասնապահության նախարար Աբդուլսեթթար Մեջիդը նշել է, որ իրենց այս քայլը նպատակ ունի կանխելու թռչնագրիպի հետագա տարածումը:
Ավելի վաղ Թուրքիայից թռչնամսի ներմուծումը դադարեցնելու մասին որոշում էր կայացրել նաև Ադրբեջանը: