Եմենը հետ է կանչել Իրանում իր դեսպանին
Международные новостиԵմենի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում իր դեսպանին հետ կանչելու մասին, հաղորդում է «Ռեյթերս»-ը՝ վկայակոչելով ԱԳՆ-ին:
«Եմենի կառավարությունը, որը գտնվում է Սաուդյան Արաբիայում, հետ է կանչել Իրանում իր դեսպանին»,-հաղորդում է գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենը քննարկում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը: Բացի այդ, Եմենը Իրանի վրա է դրել «իրանական տրանսպորտային նավի հետ կապված հնարավոր միջոդեպերի պատասխանատվությունը, եթե վերջինս փորձի առանց Եմենի օրինական իշխանություններին նախապես տեղեկացնելու եւ զննում անցնելու մտնել եմենյան նավահանգիստ», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ Իրանը Եմենի ափերի մոտ է ուղարկել մարդասիրական օգնությամբ բեռնված «Իրան շահիդ» նավը, սակայն այդ մասին տեղյակ չի պահել այդ երկրի իշխանություններին կամ կոալիցիայի հրամանատարությանը:
Արաբական երկրների կոլաիցիան սպառնացել է թույլ չտալ «Իրան շահիդ» նավին մուտք գործել Եմենի ջրեր: Թեհրանն, իր հերթին, սպառնացել է կրակ բացել, եթե մարդասիրական օգնությամբ նավին արգելեն կատարել իր խնդիրը: