Լեհաստանում ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ կասկածվող երեք անձ են ձերբակալել
Международные новостиԼեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը երեք անձ է ձերբակալել, որոնց մեղադրում է ահաբեկչական բնույթի հանցագործություններ ֆինանսավորելու մեջ: Այս մասին այսօր հաղորդել է երկրի արեւելյան Բելոստոկ քաղաքի դատախազությունը:
Գործակալության եւ դատախազության մամուլի ծառայությունները հաստատել են կասկածյալներին երեք ամիս ժամկետով կալանավորելու փաստը, սակայն մանրամասներ չեն հաղորդել: Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվածները ծնունդով Չեչնիայից են:
Ըստ ՏԱՍՍ-ի, ոչ պաշտոնական տվյալներով, լեհական հատուկ ծառայությունները հետաքննում են Լեհաստանի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակցության կենտրոնի գործունեության հնարավորությունը: