Մաքքեյնը հրաժարվել է անդամակցել Ուկրաինայի նախագահին առընթեր կոնսուլտատիվ խորհրդին
Международные новостиԱմերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը մերժել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին առընթեր Բարեփոխումների կոնսուլտատիվ միջազգային խորհրդի կազմ մտնելու հրավերը:
Պորոշենկոյի հրամանագրի համաձայն, որը հրապարակվել է մայիսի 13-ին, Մաքքեյնն ընդգրկվել էր Խորհրդի կազմում, որի ղեկավար է դարձել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Ես շոյված եմ Խորհուրդ հրավիրված լինելու պատվից, որտեղ քննարկվելու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու անվտանգության ապահովման եւ երկրի ժողովրդավարական ապագայի աջակցման ուղիները… Սակայն օտարերկրյա կառավարությունների հետ կոնգրեսականների փոխգործակցության վերաբերյալ ԱՄՆ-ի Սահամանադրության դրույթների համաձայն՝ ես հարկադրված եմ մերժել հրավերը»,- ասված է Մաքքեյնի հայտարարության մեջ, որը զետեղված է Սենատի կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես հայտարարվել Էր Պորոշենկոյի հրամանագրում, Խորհրդի կազմում ընդգրկվել են նաեւ Շվեդիայի նախկին վարչապետ եւ ԱԳ նախկին նախարար Կարլ Բիլդտը, Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էլմար Բրոքը, Սլովակիայի նախկին վարչապետ Միկուլաշ Ձուրինդան, Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը եւ ուրիշներ:
«Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհուրդը Ուկրաինայի նախագահին առընթեր մարմին է, որի հիմնական խնդիրը միջազգային առաջավոր փորձի հիման վրա Ուկրաինայում բարեփոխումների անցկացման վերաբերյալ առաջարկություններ եւ հանձնարարականներ ներկայացնելն է»,- ասված է Ուկրաինայի նախագահի հրամանագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: