Ֆրանսիան առաջարկել Է լուծարել «Միստրալների» վերաբերյալ պարտավորագիրը
Международные новостиՖրանսիան ռուսական կողմին իր առաջարկություններն Է ներկայացրել ՌԴ-ի ռազմածովային ուժերին «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրների մատակարարման պարտավորագրի լուծարման վերաբերյալ: Այդ մասին հաղորդել Է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմատեխնիկական համագործակացության ոլորտի աղբյուրներ:
Ֆրանսիական կողմի առաջարկությունները ենթադրում են շուրջ 785 միլիոն եվրոյի վերադարձ Ռուսաստանին, որը նա կարող Է ստանալ սոսկ Ռուսաստանի կառավարության կողմից նավերն առանց որեւիցե վերապահության ցանկացած երրորդ երկրի վաճառելու գրավոր թույլտվության հանձնումից հետո, գրել Է թերթը:
Մոսկվայում, «Կոմերսանտի» տվյալներով, այդ մոտեցմանը համաձայն չեն, քանի որ Ռուսաստանի «ծախսերն ու վնասները» պայմանագրի չեղյալ հայտարարման պատճառով գնահատվում են 1,163 միլիարդ եվրո:
Հրատարակության աղբյուրների խոսքով՝ Ֆրանսիան մտադիր Է վերադարձնել այն փողը, որը հաշվի Է առնված աշխատանքների ընդունման ակտերում, մինչդեռ Ռուսաստանը պահանջում Է նաեւ այն միջոցները, որոնք ծախսվել են անձնակազմի ուսուցման, Վլադիվոստոկում ուղղաթիռակիրների բազավորման համար ենթակառուցվածքի կառուցման եւ ուղղաթիռակիրների համար Կա-52Կ տախտակամածային ուղղաթիռների ստեղծման աշխատանքների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: