ԱՄՆ-ում օրինագիծ է ընդունվել Կոնգրեսի կողմից Իրանի հետ միջուկային գործարքի քննարկման վերաբերյալ
Международные новостиԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը Սպիտակ տանը պարտավորեցնում է Կոնգրեսի քննարկմանը ներկայացնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը: Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ռոբերտ Քորքերի կողմից պատրաստված փաստաթղթի օգտին քվեարկել է 400 օրենսդիր, դեմ՝ 25-ը:
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահը Թեհրանի հետ համաձայնագրի կնքումից հինգ օրացուցային օր հետո պարտավոր է Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեներին ներկայացնել այդ փաստաթղթի նախագիծը: Դրա քննարկման համար նրանց հատկացվում է 30 օր: Դրանից հետո Սպիտակ տան ղեկավարը 12 օրվա ընթացքում կկարողանա վետո դնել Կոնգրեսի որոշման վրա, իսկ վերջինս եւս 10 օր կունենա վետոն վիճարկելու համար: Այդ ամբողջ ժամանակահատվածում ԱՄՆ-ը չի չեղարկելու Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այդ օրինագիծն անցած շաբաթ ընդունել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը: Այժմ այն կստորագրի Բարաք Օբաման, ինչպես որ ավելի վաղ խոստացել է Սպիտակ տունը: