Գորբաչովն ընդունել է, որ հակաալկոհոլային արշավ անցկացնելու որոշումը սխալ էր
Международные новостиԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ընդունել է, որ 1980-ական թվականների կեսին հակաալկոհոլային արշավն անցկացվել է սխալներով: Այդ մասին նա հայտարարել է մայիսի 15-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ հակաալկոհոլային արշավն, այնուամենայնիվ, սխալ է եղել այն ձեւով, որով այն անցկացվում էր: Դրանք խանութների փակման հետ կապված չարաշահումներն էին, հատկապես Մոսկվայում, հսկայական հերթերը, տնային պայմաններում օղեթորման աճը: Շաքարն անհետացավ խանութներից»,- ասել է Գորբաչովը:
Նախկին խորհրդային ղեկավարի կարծիքով՝ հակաալկոհոլային արշավը հարկավոր էր իրականացնել աստիճանաբար: «Հարկավոր էր ոչ թե արշավ անցկացնել, այլ պլանաչափ երկարաժամկետ պայքար ալկոհոլիզմի դեմ»,- հավելել է Գորբաչովը: