ԱՄՆ-ում առաջարկում են Դետրոյտը բնակեցնել սիրիացի գաղթականներով
Международные новостиԱՄՆ-ի իշխանությունները կարող են միաժամանակ լուծել երկու հիմնախնդիր. բնակեցնել Դետրոյտի (Միչիգանի նահանգ) հազարավոր դատարկ բնակելի շենքեր եւ միաժամանակ ապաստան գտնել սիրիացի գաղթականների համար: Դրա համար, ինչպես նշված Է մայիսի 14-ին New York Times թերթի Էլեկտրոնային տարբերակում հրապարակված հոդվածում, նրանց բավական Է սիրիացիներին թույլ տալ զանգվածաբար տեղափոխվել «շարժիչների քաղաք»:
Հոդվածի հեղինակներն են Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր, այդ ուսումնական հաստատությանը կից ներգաղթային եւ ինտեգրացիոն քաղաքականության մշակման կենտրոնի ղեկավար Դեւիդ Լեյտինը եւ Նյու Յորքի շինարարական դեպարտամենտի նախկին ղեկավար Մարկ Յարը:
«Դետրոյտը մի ժամանակ մեծ քաղաք Էր, իսկ այժմ դատարկվել Է,- ասված Է նրանց հրապարակման մեջ:- Քաղաքի բնակչության թվակազմը, որը 1950 թվականնին հասնում Էր գրեթե 1,9 միլիոնի, նվազել Է մոտավորապես մինչեւ 700 հազար: Տարբեր գնահատումներով՝ քաղաքում կան ավելի քան 70 հազար լքյալ շենքեր եւ 90 հազար չօգտագործվող հողամասեր: Այդ նույն ժամանակ հուսալքված սիրիացիները քաղաքացիական պատերազմի պատճառով փախչում են հարեւան երկրներ: Նրանց շուրջ 1,8 միլիոնը գտնվում Է Թուրքիայում, եւս 600 հազարը՝ Հորդանանում»:
«Պատկերացրեք, որ, միացնելով սոցիալական եւ հումանիտար այս երկու աղետները, կարելի Է դրական արդյունք ստանալ»,- ընդգծում են Լեյտինը եւ Յարը: Նրանք արձանագրում են, որ Միչիգանի նահանգապետ Ռիկ Սնայդերն արդեն դրել Է նման լուծման հիմքը, երբ 2014 թվականի հունվարին առաջադրել Է 50 հազար ներգաթյալների Դետրոյտ ներգրավելու խնդիրը՝ «քաղաքն աշխուժացնելու» համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: