Հնդկաստանի վարչապետը «շատ արդյունավետ ու դրական» Է համարում իր այցը Չինաստան
Международные новостиՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մայիսի 15-ին շատ արդյունավետ ու դրական Է գնահատել իր այցը Չինաստան:
Մոդին նախօրյակին ՉԺՀ Է ժամանել եռօրյա այցով: Նա հանդիպում Է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի, ինչպես նաեւ երկրի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ: Երկու վարչապետների ներկայությամբ կողմերն ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության 24 միջկառավարական համաձայնագրեր:
«Դա շատ արդյունավետ ու դրական այց Էր: Հետագա աշխատանք եմ ակնկալում նախագահ Սի Ցզինպինի եւ վարչապետ Լի Կեցյանի հետ»,- Պեկինում հայտարարել Է Մոդին Լի Կեցյանի հետ հանդիպման արդյունքներին նվիվրած մամուլի ասուլիսում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Հնդկաստանի վարչապետը Ցզինպինին եւ Կեցյանին շնորհակալություն Է հայտնել բացառիկ ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար: Նա նաեւ ՉԺՀ-ի իր պաշտոնակցին՝ Լի Կեցյանին, հրավիրել Է «մոտ ժամանակներս» այցելել Հնդկաստան: