Ավստրիայի նախագահը մայիսի 18-ին պետական այցով կժամանի Վրաստան
Международные новостиԱվստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, առաջին տիկնոջ՝ Մարգիտ Ֆիշերի ուղեկցությամբ, մայիսի 18-ին երկօրյա պետական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի Է ունենալու Վրաստանի նախագահի Հավլաբարի նստավայրում: «Դեմառդեմ», ինչպես նաեւ ընդլայնված ձեւաչափով հանդիպումից հետ ո կկայանա երկու երկրների նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:
Վրաստան Ֆիշերի այցի շրջանակներում նաեւ հանդիպումներ են պլանավորված գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
«Դա կարեւորագույն միջոցառումներից մեկն Է երկու երկրների պատմության մեջ, որովհետեւ Ավստրիայի կողմից Վրաստան նման մակարդակի այցեր չեն եղել… Մենք կարող ենք ասել, որ այդ այցը տեղի կունենա փաստորեն Ռիգայի գագաթնաժողովի նախաշեմին, ինչը շատ կարեւոր Է»,- մայիսի 15-ին ասել Է հանրապետության նախագահի՝ արտաքին կապերի հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
«Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը մայիսի 21-22-ին տեղի կունենա Ռիգայում: