Ադրբեջանի կառավարությունը օֆշորներից կապիտալը վերադարձնելու օրինագիծ է պատրաստում
Международные новостиԱդրբեջանի կառավարությունը օֆշորային գոտիներից կապիտալի վերադարձը կանոնակարգող օրենքի նախագիծ է պատրաստում:
Այս մասին հայտնում է fineco.az լրատվական կայքը` նշելով, որ Ադրբեջանում ստեղծված լուրջ տնտեսական ճգնաժամը կառավարությանն ստիպել է «ֆինանսական օֆշորներում տեղաբաշխված կապիտալին համաներում տալու իրավական հիմքեր ստեղծել»:
Կայքը լուրջ տնտեսական իրադարձություն է որակել ադրբեջանական կառավարության՝ օֆշորային գոտիներից փողերը վերադարձնելու հնարավորություն ընձեռնող օրինագծի մշակումն ու ընդունումը, որը կարող է ռացիոնալ քայլ համարվել:
«Սակայն, փորձագետների համոզմամբ, այդ օրենքի արդյունքն սպասվածի պես չի լինի, քանի որ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների` Ադրբեջանի իրավարարության տակ անցնելն այնքան էլ հեշտ բան չէ: Դրա համար պետք է լուրջ համակարգային բարեփոխումներ անցկացվեն եւ լուծվեն կոռուպցիայի ու գույքային իրավունքի հարցերը»,- հավելում է կայքը: