ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը կոչ Է արել միավորել ջանքերը մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար
Международные новостиՀամաշխարհային հանրակցությունը պետք Է համատեղ ջանքերով հակազդի մշակութային հուշարձանները ոչնչացնելու ծայրահեղականների փորձերին: Այդ մասին հայտարարել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան՝ Բաքվում ելույթ ունենալով Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի բացմանը:
«Մենք տեսնում ենք հակամարտություններ, որոնք քայքայում են երկրները: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ոչնչացվում եկեղեցիներն ու մզկիթները: Ծայրահեղականները փորձում են ոչնչացնել մշակութային ժառանգությունը, քանի որ ցանկանում են մեկուսացնել, բաժանել մարդկանց: Մեզ անհրաժեշտ Է բոլոր ջանքերը համախմբել համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու համար՝ ե՛ւ նյութական, ե՛ւ ոչ նյութական, որպեսզի չկորցնենք մեր ընդհանուր պատմությունը»,-ասել Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: