Էրդողանի վարկանիշը նվազել է
Международные новостиԱմերիկյան ճանաչված Benenson Strategy Group վարկանիշային գործակալության կողմից մայիսի առաջին տասն օրերին անցկացրած հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ Թուրքիայում հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարող է զրկվել իշխանությունից:
Հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ նախորդ տարվա մայիսի համեմատ ԱԶԿ-ի վարկանիշը նվազել է 4 տոկոսով՝ 42 տոկոսից հասնելով 38 տոկոսի:
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) աջակիցների թիվը, 2 տոկոսով աճելով, անցել է 30 տոկոսը: Թուրքիայի խորհրդարանում ներկայ ացված մյուս երկու ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների թիվը չի փոխվել: Այսպես, հարցման ենթարկվածների 18 տոկոսը հայտնել է, որ քվերակելու է Ազգայնական շարժում կուսակցության, իսկ 11 տոկոսը` քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին:
Հարցման արդյունքների համաձայն` խիստ նվազել է նաեւ Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը: Հարցվածների միայն 38 տոկոսն է աջակցություն հայտնել Էրդողանին, այն դեպքում, երբ հունվարին Թուրքիայի Նախագահի աջակիցների թիվը կազմել էր 47 տոկոս:
Այս վիճակը փոխել է Թուրքիայի քաղաքական վերնախավի տրամադրությունը: Արդեն հստակ է, որ եթե ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից թեկուզ մեկը կոալիցիայի մեջ մտնի ԺՀԿ-ի հետ, ԱԶԿ-ն կկորցնի իշխանությունը:
Փորձագետների կարծիքով` Թուրքիայի քաղաքական դաշտում նման իրավիճակը պայմանավորված է երկիրը նախագահական համակարգի եւ իսլամացման տանելու Էրդողանի եւ ԱԶԿ-ի կողմից վերջին մեկ տարում վարվող ինտենսիվ քաղաքականությամբ: