ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարները քննարկելու են օտարերկրացիների հաշվառման հարցերը
Международные новостиԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը մայիսի 29-ին Ղազախստանում կայանալիք նիստում քննարկելու են, մասնավորապես, Համագործակցության երկրների տարածք ժամանողների հաշվառման հարցերը եւ սպորտի ռազմակիրառական ձեւերի զարգացումը: Այդ մասին մայիսի 18-ին հաղորդել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն:
«Անվտանգության ոլորտում պլանավորվում Է քննարկել հարցեր, որոնք վերաբերում են միջազգային փոխադրումներ իրականացնելիս ԱՊՀ-ի մասնակից պետությունների տարածքներում տրանսպորտային անվտանգության ապահովմանը, ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության հսկողությանն ու գնահատմանը, Համագործակցության երկրների զինված ուժերում սպորտի ռազմակիրառական ձեւերի զարգացմանը, երկրների տարածք ժամանող երրորդ պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, օրակարգում են ֆինանսատնտեսական ոլորտի հրատապ հարցերը, արդեն ընդունված այն փաստաթղթերի իրագործման ընթացքը, որոնք կանոնակարգում են ինովացիոն համագործակցությունը եւ մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության ծրագրի իրացման՝ 2015-2016 թվականների միջոցառումների հարցը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նաեւ նիստում կքննարկվեն մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի մասնակից պետությունների միջտարածաշրջանային ու սահմանային համագործակցության հայեցակարգի նախագծերը եւ դրա իրագործման միջոցառումների պլանը: