Եվրախորհրդարանը ներողություն Է խնդրել Կատալոնիային պետության կարգավիճակ վերագրելու համար
Международные новостиԵվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Եվրամիության անունից ներողություն Է խնդրել մի շարք պաշտոնական փաստաթղթերում Կատալոնիային պետության կարգավիճակ վերագրելու համար:
Ինչպես հաղորդել Է իսպանական ABC թերթը, համապատասխան բովանդակությամբ նամակը Շուլցն ուղարկել Է «Դաշինք, առաջադիմություն եւ ժողովրդավարություն» իսպանական կուսակցությունից պատգամավոր Էնրիկե Կալվետ Չամբոնին:
Իսպանացի պատգամավորը նշել Է, որ «ամենամյա ծրագրերում, որոնք տարածում Է Եվրախորհրդարանը եւ որտեղ հիշատակվում են 28 անդամ երկրների ազգային խորհրդարանների շփումները, Իսպանիայի դեպքում Իբերիական Կատալոնիայի խորհրդարանի տվյալները ներառված են այն ձեւով, որ տպավորություն Է ստեղծվում, թե տարածաշրջանային խորհրդարանին ազգային մակարդակի կարգավիճակ Է տրվում»:
«Դա լուրջ սխալ Է, որը կարող Է ծանր քաղաքական հետեւանքներ ունենալ եւ ափսոսանքի արժանի խտրականության դրսեւորում Է Իսպանիայի եւ Եվրոպայի մյուս տարածաշրջանների նկատմամբ»,- ասված Է զանգվածային լրատվամիջոցների համար տարածված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Մարտին Շուլցը, ստուգում անցկացնելով եւ հավաստիանալով, որ այդ փաստն իրոք տեղ Է գտել, պատասխանել Է պատգամավորին, նրան շնորհակալություն հայտնել գտած սխալի համար, խոստացել Է անհրաժեշտ փոփոխություններ կատարել եւ հետաքննություն սկսել: