ՆԱՏՕ-ն Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով
Международные новостиՄինսկի պայմանավորվածությունները խախտելու դեպքում Մոսկվան կբախվի նոր պատժամիջոցների: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուին:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ մինչ օրս հայտնի չէ, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջոցներ ձեռնարկել՝ Մինսկի պայմանավորվածություններն իրագործելու համար:
«Դեռ պարզ չէ, թե արդյոք ՌԴ-ն պատրաստ է իրականացնել մինսկյան պայմանավորվածությունները: Ռուսաստանը փորձում է ձևացնել, որ հակամարտության կողմում չէ և Ուկրաինան պետք է գործ ունենա ուղղակիորեն անջատողականների հետ», - ասել է նա: