Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը մոտենում է 27 հազարի. ԱՀԿ
Международные новостиԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 13-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում արձանագրել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 52 դեպք եւ վարակման 161 նոր դեպք: Այդ մասին վկայում են վիճակագրական նոր տվյալները, որոնք տարածվել են Ժնեւում:
Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում հիվանդությունից մահացել է 11 հազար 117 մարդ, վարակվել է 26 հազար 885 բնակիչ:
Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուհանդերձ, այս երկրների մեծ մասում վարակվածների թվը չի գերազանցում տասը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ վարակվել է 20 մարդ, մահացել՝ ութը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: